-
24.07.2014|
11:54
Ես չեմ կարծում, որ մենք կարող էինք հիմնադիր անդամ լինել՝ շատ ուշ վերադարձանք այդ դաշտ ու գրեթե ուժով: Մենք վերադարձանք, երբ այդ դաշտը ռեալ կար ու գործում էր՝ անհամեմատ ուժեղ քաղաքական ու տնտեսական կշիռ ունեցող պետությունները վաղուց սահմանել էին խաղի կանոնները, այդ պարագայում միամտություն էր հիմնադիր անդամ լինելու հույս ունենալ:
-
24.07.2014|
11:24
Կա տարածված կարծիք, որ անքնության (ինսոմնիա) պատճառներից մեկը չքնելու վախն է: Իրականում, ինչպես մեզ հետ զրույցում նշեց քնի և շարժողական խանգարումների «Սոմնուս» կլինիկայի ղեկավար, նյարդաբան ՍԱՄՍՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, դա տագնապային ֆոնի նշան է, որ ձևավորվում է քրոնիկ անքնություն ունեցող մարդկանց մոտ:
-
24.07.2014|
10:57
ԱՄՆ-ը դեռևս ծրագրեր չունի Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Կալիֆոռնիա ուղեկցելու ընթացքում: Ճեպազրույցին նրան հարց է տրվել, թե արդյոք հնարավո՞ր են նոր սահմանափակումներ ՌԴ-ի նկատմամբ:
-
24.07.2014|
10:54
Պաշտոնական Երևանը ցանկանում է զարգացնել Եվրամիության հետ գործընկերությունը՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռք բերված արդյունքների և առաջընթացի վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
23.07.2014|
22:17
Այսօր՝ հուլիսի 23-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆուտզալի հավաքական թիմը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերում F խմբում խաղաց Պորտուգալիան ներկայացնող Կոիմբրայի համալսարանի թիմի հետ, որը 2-րդն է առաջնության վարկանիշային աղյուսակում։
-
23.07.2014|
17:28
Ամերիկահայ ռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարյանի «Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագծի հիմքում ամերիկաբնակ Քրիս Բոժալյանի համանուն գիրքն է: Այն ցեղասպանության թեմայով աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից է: Դեպքերը ծավալվում են Գերմանիայի արխիվներից ԱՄՆ հասած մի լուսանկարի շուրջ, որտեղ պատկերված է ցեղասպանությունից փրկված Լորա Պետրոսյանը:
-
23.07.2014|
17:26
Ռուսական ԶԼՄ-ների հրատապ նորությունների բաժնում կրկին հայտվել է ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածության հերթական «հետևանքը»:
-
23.07.2014|
17:23
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:
-
23.07.2014|
17:22
Ընդմիջումից հետո Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատական նիստը շարունակվեց տուժող ճանաչված ոստիկան Արսեն Սարգսյանի հարցաքննությամբ:
-
23.07.2014|
16:27
Հայաստանում առաջիկա գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան է՝ 5-10 մ/վրկ.:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա: «Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան: